Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2016 19:02
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղնախ. Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 1.7 անգամ

ՀՀ գյուղնախ. Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 1.7 անգամ

Արմինֆո. Օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանը 1.7 անգամ ավելացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները, մինչև 85 326 տոննա: Այդ մասին պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

Նրա խոսքով, ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71 282.0 տոննա բանջարեղեն, որից՝ 47 780.0 տոննա լոլիկ, 26 808.0 տոննա պտուղ, որից՝ 6 472.0 տոննա խնձոր, 5 334.0 տոննա դեղձ, 7 640.0 տոննա ծիրան և 7 362.0 տոննա այլ պտուղ:

 

Ռ.Մակարյանը նշել է նաև, որ օգոստոսի 9-ի դրությամբ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1 972 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1.075 տոննա լոլիկ: Միևնույն ժամանակ, մթերվել է 10 224 տոննա պտուղ-բանջարեղեն, ընդ որում, առյուծի բաժինը կազմել է ծիրանը – 6 455 տոննա, իսկ մնացած 1 036 տոննա կազմել են պտուղները:

 

Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, Հայաստանից արտահանված լոլիկի ծավալը 2015 թվականին աճել է 5,7 անգամ, մինչև 1 254.4 տոննա (2014-ի 217.7 տոննայի համեմատ), իսկ ծիրանի և մյուս մրգերի արտահանումը կազմել է 23 503 տոննա (2014-ի 5 812,7 տոննայի համեմատ), տարեկան աճը`4 անգամ: