Արմինֆո. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-¬12-¬ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում է կառավարության egov.am կայքը, Սոչիում կառավարական պատվիրակությունը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլոք
