Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 2.6 մլրդ.դրամ կամ $ 5.5 մլն., տարեկան կտրվածքով ավելանալով 74%: Միայն 2-րդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ $ 2.8 մլն, իսկ եռամսյակային աճը կազմել է 0.5%, ինչը պայմանավորված էր երեք ընկերությունների շահույթի նվազումով, իսկ մյուս երեքի մոտ արձանագրվել է տպավորիչ դրական դինամիկա` 42-58%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, վեց ապահովագրական ընկերություններից առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել են չորսը, որից երկորսը` ԻՆԳՈ Արմենիա» և «ՌԵՍՈ» ընկերությունները` 2.3-3 անգամ տարեկան:
Զուը շահույթով աեաջին կիսամյակում առաջին տեղում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը - 1.2 մլրդ դրամ (81,5% տարեկան աճ): Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը - 523.7 մլն դրամ (տարեկան աճը`3 անգամ): TOP-3 եզրզփակում է «Նաիրի Ինշուրանսը» - 426.3 մլն դրամ (տարեկան աճը`43.1%): Այնուհետև հաջորդում են «Արմենիա Ինշուրանսը» - 231.1 մլն դրամ (տարեկան անկումը`1,9%), «ՌԵՍՈ» ընկերությունը - 202.02 մլն դրամ (տարեկան աճը` 2,3 անգամ), իսկ ամենացածր ցուցանյշով ցանկը եզրափակում է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը - 41.6 մլն դրամ, տարեկան անկումը`21,8%:
Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 4.2%, մինչև 15,8 մլրդ դրամ ($ 33.2 մլն): Մինչդեռ, իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 0,7%, մինչև 6.2 մլրդ. դրամ ($ 13.1 մլն): Միայն 2-րդ եռամսյակում պրեմիաները նվազել են 32,6%, մինչև 6,4 մլրդ դրամ, իսկ հատուցումները` 7.1%, մինչև 3 մլրդ դրամ: Արդյունքում, ընդհանուր շահույթն առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 9.6 մլրդ դրամ, տարեկան աճը`6,6%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`3,4 մլրդ դրամ, եռամսյակային 45.8% նվազումով: Շահույթի գծով առաջին կիսամյակում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 2,9 մլրդ դրամ (9.7% տարեկան աճ), որից 1.01 մլրդ.դրամը`2-րդ եռամսյակում: Երկրորդ և երրորդ տեղերում են «Նաիրի Ինշուրանս» և «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունների, համապատասխանաբար` 2.18 մլրդ և 2,15 մլրդ դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՕ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (30.06.2016 դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 476.68 դրամ/դոլար):