Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականի առաջին կիսամյակում աճել են 4.2% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումներն աճել են միայն 0.7%: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրոմիաների միագումար ծավալը կազմել է 15,8 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.2 մլրդ. դրամ (ցուցանիշները բերված են ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS ստանդարտներով): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2016-ի առաջին կիսամյակը եզրափակել է 2,6 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`74%: Ապահովագրական վճարների անկում է արձանագրվել 2 գործող ընկերություններում, իսկ հատուցումների անկում`4 ընկերություններում: Ըստ ապահովագրական ընկերությունների պորտֆելների հաշվետվությունների (ՀՀ ԿԲ ստանդարտներով), ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ (տարեկան 0.7% աճ), իսկ հատուցման ծավալները - 6,8 մլրդ դրամ (տարեկան աճը`7,8%):
Ապահովագրական պրեմիաների ծավալներով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 4,8 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիան» - 3,7 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանսը» - 3.05 մլրդ դրամ, «Սիլ Ինշուրանսը» - 1.95 մլրդ. դրամ, «ՌԵՍՈ» - 1.5 մլրդ. դրամ և «Արմենիա Ինշուրանս» - 841,6 մլն դրամ:
Ապահովագրական պրեմիանրի ընդհանուր ծավալներում ավանդաբար ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ԱՊՊԱ հատվածին - 58.3% կամ 9.4 մլրդ դրամ (տարեկան անկումը`1.8%): Բժշկական ապահովագրության հատվածում (այդ թվում նաև կամավոր) ապահովագրական ընկերությունների հավաքագրված պրեմիաները կազմել են 3,1 մլրդ դոլար, կամ ընդհանուր ապահովագրության 19.1% -ը (տարեկան աճը` 15,1%): Գույքային ապահովագրության մասնաբաժինը (հրդեհից, բնական աղետներից) կազմել է 7.2% կամ 1.2 մլրդ. դրամ (տարեկան աճը`16,1%): ԿԱՍԿՈ հատվածում (ցամաքային տրանսպորտ) ապահովագրական պրեմիաները կազմել են 925.7 մլն.դրամ կամ ընդհանուր պրեմիաների 5.7%-ը (տարեկան անկումը`18.1%):
Բացի այդ, ապահովագրական 9 դասերով հայ ապահովագրողների հավաքագրված պրեմիաները կազմել են 1.6 մլրդ դրամ: 4 ապահովագրության դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների ապահովագրություն և վարկային ռիսկերի ապահովագրություն) հայ ապահովագրողները հաշվետու ժամանակահատվածում պայմանագրեր չեն կնքել: Հարկ է նշել, որ վարկային ռիսկերի ապահովագրությամբ զբաղվում է միայն «Ռոսգոսստրախ Արմենիան», իսկ ավիացիոն ռիսկերի ապահովագրությամբ`«Ռոսգոսստրախ Արմենիան» և «Ինգո Արմենիան»:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՕ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (30.06.2016 դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 476.68 դրամ/դոլար):