
Արմինֆո. Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Ֆարգսյանը օգոստոսի 11-ին կայացած հանդիպման ընթացքում նշել են Երևանի և Բաթումի միջև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:
Կողմերը նշել են, որ դա կնպաստի տուրիզմի զարգացմանը, հաղորդում է Գրուզիա-օնլայնը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչես նաև մշակույթի և տուրիզմի զարգացման հարցեր, պատրաստակամություն հայտնելով համատեղ մշակութային միջոցառումների անցկացման առումով:
Աջարիայի կառավարության նախագահը նշել է, որ Աջարիան և Հայաստանն արդեն երկար տարիներ համագործակցում են զանազան ոլորտներում: Պատարաձեն նշել է, որ Հայաստանն Աջարիայի համար հետաքրքրություն է ներկայացնում տուրիզմի ոլորտում: Նրա խոսքով, անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Աջարիայի միջև: