
Արմինֆո. 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառությունից դուրս կգան աշխատանքային գրքույկները: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները կփոխանցվեն լիազոր մարմնին, որը բոլոր տեղեկությունները կներդնի տեղեկատվական բազայ, որից հետո դրանք կարող են վերադարձել են իրենց տերերին: Ըստ նախարարի, արդեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո, երբ կդադարեցվի աշխատանքային գրքույկների վարումը, երկու տարիների ընթացքում տվյալների բազայում տեղեկություններ կհայտնվեն քաղաքացիների ստաժի մասին, ինչն էլ իր հերթին, կբարձրացնի կենսաթոշակային համակարգի կառավարելիությունը և արդյունավետությունը: