
Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն չորրորդ անգամ, առաջատար եվրոպական բանկի` գերմանական Commerzbank AG-ի կողմից, արժանացել է (Excellent STP Quality Award) մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս պատվավոր մրցանակը բանկը ստացել է 2015 թվականի արդյունքներով, SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար: Գործընկերներն այն որակել են նաև, որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք:
Աղբյուրի համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովվել է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում այն հասանելի դարձնելու շնորհիվ, STP (Straight Through Processing) ձևաչափով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2012 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է Commerzbank-ի «STP-Award» մրցանակին, արդեն 4-րդ անգամ է արժանանալով «Որակի գերազանցություն» բանկային մրցանակին:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականից: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

