Հայ  Рус  Eng
Նորություններ

 NASDAQ OMX դինամիկա

 Արժութային շուկա
 Ինդիկատորներ



 Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2016 14:08:38
Ալեքսանդր Ավանեսով

Կայացել է «Կոզլոդույ՚ ԱԷԿ-ի №5 և 6 էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման նախագծերի կառավարման կոմիտեի նիստը

Արմինֆո. Օգոստոսի 17-18-ին կայացել է «Կոզլոդույե ԱԷԿ-ի №5 և 6 էներգաբլոկների շահագործման ժամկետը մինչև 60 տարով երկարացման նախագծերի կառավարման կոմիտեի նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին «Կոզլոդույե ԱԷԿ-ի ղեկավարությունը և «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ - «Ռոսէներգոատոմ կոնցեռնե ԲԸ - «Electricite de Franceե կոնսոռցիումի /իրականացնում է № 5 էներգաբլոկի հետ կապված աշխատանքները/ ներկայացուցիչները, ինչպես նաև «Գիդրոպրեսսե ԲԸ (Ռոսատոմի «Ատոմէներգոմաշե մեքենաշինական բաժանմունքի ընկերություն) և «Ռիսկ Ինժեներինգե ԲԸ (Բուլղարիա), որն աշխատում է № 6 էներգաբլոկում՝ «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ-ի հետ համատեղ:

Օգոստոսի 17-ին կողմերը քննարկեցին № 6 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծին վերաբերվող հարցեր՝ աշխատանքների ընթացքը, արդիական նախագիծ-ժամանակացույցը, ինչպես նաև մասնակիցների պատրաստվածության մակարդակը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայանալիք սարքավորումների և խողովակաշարերի տեխնիկական վիճակի զննման աշխանաքներին: Մասնակիցները նշեցին, որ նախագիծն իրականացվում է հաստատված ժամանակացույցի համաձայն:

 

Օգոստոսի 18-ին ներկայացվել էին № 5 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները բոլոր ուղղություններով՝ ռեակտորային հանգույցի սարքավորումներ և խողովակաշարեր, առաջին և երկրորդ կոնտուրների ջերմամեխանիկական սարքավորումներ, դիզել-գեներատորային էլեկտրակայաններ, տրանսպորտատեխնիկական սարքավորումներ, շենքերի և շինությունների նախագծեր:

Մասնակիցները նշեցին, որ չնայած նախագծի ժամկետների սղությանը՝ «Գիդրոպրեսսե ԲԸ-ն ժամանակից շուտ ավարտել է կայունության հիմնավորման և սարքավորումների ռեսուրսների եզրակացությունների մշակման աշխատանքները: «Գիդրոպրեսսե ՕԿԲ աշխատանքների արդյունքները «Կոզլոդույե ԱԷԿ և Electricite de France ներկայացուցիչների բարձր գնահատականների արժանացան:

Խորհրդակցությանը քննարկվել էր նաև նախագծի ավարտական միջոցառումների իրականացման նախագիծը: Կառավարման խորհուրդն ընդգծեց, որ ԱԷԿ-ի և Կոնսոռցիումի միջև համագործակցության բարձր մակարդակը նպաստեց «Կոզլոդույե ԱԷԿ № 5 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման բոլոր աշխատանքների հաջող իրականացմանը:

«Կոզլոդույե ԱԷԿ-ի № 5 էներգաբլոկի մինչև 60 տարով շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ պայմանագիրը «Կոզլոդույե ԱԷԿ (Բուլղարիա) և «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ - «Ռոսէներգոատոմ կոնցեռնե ԲԸ - «Electricite de Franceե կոնսոռցիումի միջև ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին: 

«Կոզլոդույե ԱԷԿ-ի № 6 էներգաբլոկի մինչև 60 տարով շահագործման ժամկետի երկարացման նախագծի հիմնավորման մշաման վերաբերյալ պայմանագիրը «Կոզլոդույե ԱԷԿ և «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ - «Ռիսկ Ինժեներինգե (Բուլղարիա) կոնսոռցիումի միջև ստորագրվել է 2016 թվականի հունվարի 28-ին:

 

 «Ռուսատոմ Սերվիսե ԲԸ «Ռոսատոմե պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-ներին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդես գալով որպես շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: 

Հոդվածներ նույն թեմայից
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5475
 Արտ. փոխարժեքները
12.12.2017
RUB8.000,04
USD484.00-0,64
EUR570.00-1,33
GBP646.00-2,06
CAD377.00-0,02
JPY42.00-0,09
CNY73.00-0,11
CHF489.000,10
 Փորձագետներ
 Փնտրել ըստ օրերի

 Պետական պարտատոմսեր

 

ISIN AMGB1029A250
Auction ID AMGB1029A250
Date 12.05.2017
Issue date 29.10.2015
Issue volume (AMD) 50 000 000 000
Maturity date 29.10.2025
Coupon year yield 11.00%
Auction volume (AMD) 1 000 000 000 - 2 000 000 000 
Auction date 12.05.2017
DLS
Total amount (AMD) 1 000 000 000
Amount of the total bids (AMD) 787 200 000
Amount of the total accepted bids (AMD) 787 200 000
Cut of yield (%) 10,6447
Weighted avrage yield (%) 10,6447
Auction max  yield (%) 10,6447
Auction min yield (%) 10,6447
Number of participants 5
 ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

 Մեկնաբանվողներ