Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2016 17:43
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկը հերթական անգամ է արժանանում «Որակի գերազանցության» մրցանակին, այս անգամ` STP Award 2015 от Commerzbank AG

Ամերիաբանկը հերթական անգամ է արժանանում «Որակի գերազանցության» մրցանակին, այս անգամ` STP Award 2015 от Commerzbank AG

Արմինֆո. Կոմերցբանկը 2015 թվականի արդյունքներով Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից  միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Աղբյուրի համաձայն, 2008 թվականից ի վեր Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ շնորհվում է «STP Award» մրցանակը: Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ - 20%: