Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016 18:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են ընկնել

Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են ընկնել

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները 3 շաբաթ անընդմեջ շարունակում են ընկնել, անկման շաբաթական տամպերն արագացնելով` 1.6-ից մինչև 2.1%, ընդ որում, առավելագույն անկումն արձանագրել է արծաթը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20314,08 դրամ (շաբաթվա անկումը` 1%), արծաթ – 286.81 դրամ է (շաբաթական անկումը`4.9%), պլատինիում – 16709.97 դրամ (շաբաթվա անկումը` 2%), պալադիում - 10598,65 դրամ (շաբաթվա անկումը`0.5%):