
Արմինֆո. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերը):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից, ծառայության պետի այս հրամանի նպատակն է կանխել Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան: Ուկրաինայում այդ հիվանդության արձանագրման մասին է վկայում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-հուլիսին նվազել է 21.1%, մինչև $58,5 մլն: Մասնավորապես, ներմուծման ծավալները նվազել են 24.7%, մինչև $ 53,6 մլն., իսկ արտահանման ծավալն աճել է 61.3%, մինչև $ 4.9 մլն:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

