Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2016 17:53
Ալինա Հովհաննիսյան

Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 83%-ով

Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 83%-ով

Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 83%-ով՝ մինչև 10 446.2 հազար տոննա, որից 8 245.3 հազար տոննան (ընդհանուր ծավալի 79%) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին՝ ապահովելով 2,4  անգամյա տարեկան աճ:

Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում: 

Ըստ աղբյուրի, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2,9%-ով՝ մինչև 1 431.0  հազար տոննա, օդային փոխադրումները` 49,1%-ով՝ մինչև 7.9 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 782 հազար տոննա բնական գազ, ինչը 8,7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Բեռնափոխադրումների շրջանառությունն ավելացել է 0,7%-ով՝ մինչև 949.9 մլն տոննա/կմ:

Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 1,3%-ով՝ մինչև 119 414.1 հազար մարդ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1,3%-ով՝ մինչև 106 256  հազար մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրումները`1,6%-ով՝ մինչև 193. 9 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումն աճել է 1,1%-ով՝ կազմելով 1 073.5 հազար մարդ, մինչդեռ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրման դինամիկան տարեկան կտրվածքով նվազել է 1,2%-ով՝ կազմելով 11 890.7  հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 1,6%-ով՝ մինչև 1479.6 մլն ուղևոր/կմ: