Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2016 17:28
Ալինա Հովհաննիսյան

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 29,4%-ով` ցինկի և մոլիբդենի խտանյութերի արտահանումը նվազեցնելով 53-61%-ով

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 29,4%-ով` ցինկի և մոլիբդենի խտանյութերի արտահանումը նվազեցնելով 53-61%-ով

Արմինֆո. 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը պղնձի հանքաքարի արտահանումն ավելացրել է 29,4%-ով` նախորդ տարվա 57,2% աճի դիմաց: Ընդ որում հակառակ պատկեր է արձանագրվել ցինկի և մոլիբդենի խտանյութերի արտահանման ոլորտում, որոնց ծավալների անկումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52,7% և 61,1%` համապատասխանաբար, մեկ տարվա վաղեմության 8,9% և 28,8% աճի դիմաց: Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

 

Մաքսային տվյալների համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում արտահանված պղնձի հանքաքարի ծավալը կազմել է 185.1 հազար տոննա (նախորդ 143 հազար տոննայի դիմաց), որի մաքսային արժեքն ավելացել է տարեկան 1,2%-ով` մինչև 160.3 մլն դոլար (նախորդ տարվա 158 մլն դոլարի դիմաց): Պղնձի հանքաքարն արտահանվել է, առավելապես,  Բուլղարիա (50,2%), Վրաստան (27,6%), Չինաստան (16,2%) և Ռումինիա (6%):

 

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված մոլիբդենի խտանյութի ծավալը 210.3 տոննա (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 540.8 տոննայի դիմաց), մաքսային արժեքի 75,3%, մինչև  938.4 հազար դոլար անկմամբ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլն դոլարի դիմաց): Ընդ որում  ողջ արտահանումը բաժին է ընկել Նիդերլանդներին:

 

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 3.1 հազար տոննա ցինկի խտանյութ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6.6 հազար տոննայի դիմաց), որի մաքսային արժեքը կրճատվել է 57,7%-ով, մինչև  2.7 մլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6.5 մլն դոլարի դիմաց): Հայաստանից արտահանվող ցինկի խտանյութի ողջ ծավալը բաժին է ընկել Բելգիային:

 

Թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարերի արտահանումը 2016 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 18,4%-ով, մինչև 2.5 հազար տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 հազար տոննայի դիմաց: Ընդ որում, արժեքային արտահայտությամբ  նույնպես արձանագրվել է անկում 18,2%-ով, մինչև 11.9 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.6 մլն դոլարի դիմաց: Որպես արտահանվող հումքի միակ գնորդ հանդես է եկել Չինաստանը:

 

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանը պղնձի հանքաքարի արտահանումն ավելացրել էր 67%-ով` մաքսային արժեքի 34,2% ավելացմամբ: Մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 6,6%-ով, ընդ որում, լեռնահանքային հումքի համաշխարհային գների անկման պատճառով հասույթի ծավալը կրճատվել է 34,1%-ով: 2015 թվականին Հայաստանը ցինկի խտանյութի արտահանումը կրճատել է ինչպես քանակական, այնպես էլ արժեքային արտահայտությամբ, համապատասխանաբար, 1,4% և 13%-ով: Թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարերի արտահանումը 2015 թվականին Հայաստանն ավելացրել էր 12%-ով, մաքսային  արժեքի 3,5% նվազմամբ` համաշխարհային շուկաներում գների անկման պատճառով:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտադրության ծավալն ավելացել է 31%-ով, մինչև 192.6 հազար տոննա, մոլիբդենի խտանյութինը կրճատվել է 7,9%-ով, մինչև 5253 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտարդության ծավալը հունվար-հունիս ամիսներին կրճատվել է  48,7%-ով, մինչև 3528 տոննա:  2015 թվականին պղնձի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 315.6 հազար տոննա տարեկան 64,1% աճով, մոլիբդենի խտանյութինը` 10.4 հազար տոննա` 11,6% տարեկան անկմամբ, իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 11.3 հազար տոննա, ինչը կրճատվել է տարեկան 23%-ով: