Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 18:19

Կարեն Կարապետյան. Հայաստանի տնտեսության վերականգնումն անհնար է առանց ստվերի դեմ պայքարելու

Կարեն Կարապետյան. Հայաստանի տնտեսության վերականգնումն անհնար է առանց ստվերի դեմ պայքարելու

Արմինֆո. Հայաստանի տնտեսության վերականգնումն անհնար է առանց ստվերի դեմ պայքարելու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով խորհրդարանում:

«Մենք փորձելու ենք պայքարել ստվերի դեմ: Կստացվի՟ մեզ մոտ: Կտեսնենք», - նշել է նա: Ընդ որում վարչապետը հավելել է, որ տրամադրված է վճռականորեն, քանի որ այլ ճանապարհ չկա: «Հարկման համակարգի փոփոխությունների կամ ձևակերպումների փոփոխման միջոցով մենք չենք կարող վերականգնել տնտեսությունը», - ընդգծել է նա, հավելելով, որ ուսումնասիրելու է մենաշնորհներին առնչվող իրավիճակը: Ընդ որում, նոր վարչապետը բացասական երևույթ չի համարում բնական մենաշնորհները: