
Արմինֆո. Սեպտեմբերի սկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գները 3 շաբաթ անընդմեջ անկում էին, սկայն ընթացիկ շաբաթ դրանք բարձրացել են 2,6%-ով` նախորդ շաբաթվա 1,9% դիմաց: Ընդ որում թանկարժեք մետաղներից առավել կտրուկ փոխվել են արծաթի և պլատինիումի գները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, սեպտեմբերի 12-ից մինչև 18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20397,92 դրամ (շաբաթվա դինամիկան 1,3% անկումից 1,7% աճ), արծաթ – 299,73 դրամ է (շաբաթական դինամիկան` 0,3% անկումից 4.9% աճ), պլատինիում – 16504,25 դրամ (շաբաթվա դինամիկան 3,6% անկումից 2,5% աճ), պալադիում - 10471,66 դրամ (շաբաթվա դինամիկան` 2,6% անկումից 1,4% աճ):
2016 թվականի սկզբից թանկարժեք մետաղների գները բարձրացել են 25,4%-ով, ընդ որում առավել աճը բաժին է ընկել արծաթին` 35,6%, դրան հետևում են ոսկին` 22,5%, պլատինիումը` 22% և պալադիումը 21,4%:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

