Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2016 14:47
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են համատեղ քարտ, որը նաև ակումբի անդամության քարտ է

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են համատեղ քարտ, որը նաև ակումբի անդամության քարտ է

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են նոր համատեղ ARCA CLASSIC, PLATINUM և BLACK պլաստիկ վճարային  քարտեր: Այդ առնչությամբ սեպտեմբերի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագիրը, որը պաշտոնապես վավերացրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը և Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը: Այս նոր  քարտատեսակը ներառում է  միանգամից երկու գործառույթ.  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային  քարտ լինելուց բացի, այն   հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ:

Նշված քարտատեսակը հնարավորություն է ընձեռում առանց միջնորդավճարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներից կանխիկացնել հաշվին առկա միջոցները,  քարտի միջոցով ստանալ աշխատավարձը, իրականացնել կոմունալ վարձերի և  բջջային հեռախոսների վարձերի վճարումներ, տարաբնույթ առևտրի և սպասարկման կետերում,  տուրիստական գործակալություններում  և ԱՊՊԱ համակարգում օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  քարտապանների համար  գործող  բացառիկ զեղչերից: Քարտապանները   ստանում են նաև  Հայկական ավտոմոբիլային ակումբի առաջարկած  ծառայությունների ամբողջ փաթեթը:   Ձեր ավտոմեքենայի խափանումների դեպքում` Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել՝ լինելով վարորդի կողքին ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում և ԼՂՀ-ում:

Նշենք նաև, որ Հայկական ավտոմոբիլային ակումբն առաջինն է Հայաստանում, որն իր անդամներին անվճար տրամադրում է ավտոքարշակ, իրավաբանական խորհրդատվություն, տեխնիկական սպասարկում և օժանդակություն օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում: Այս բոլոր ծառայությունները հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր:

«Մեր ռազմավարությունը նպատակաուղղված է մեր հաճախորդների պահանջմունքները բավարարող ապրանքների ստեղծման, ինչի առնչությամբ թողարկել ենք այդ քարտերը, որոնցով նախատեսվում է զեղչերի լայն սպեկտր: Դա վարորդների համար դրանք դարձնում է ոչ միայն հաշավետ, այլև անհրաժեշտ ապրանք», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն տեղակալ Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Դ.Հարությունյանը հաղորդել է, որ Ավտոմոբիլային ակումբի հետ այդ համատեղ նախաձեռնության շնորհիվ մինչև տարեվերջ բանկին կհաջողվի ևս 1000-ով, այսինքն, ներկայիս 86,5 հազար հատից, ավելացնել լոկալ ArCa քարտերի թիվը:

Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն իր հերթին նշել է, որ նման նախագիծ առաջին անգամ է գործարկվում Հայաստանում, մինչդեռ Եվրոպայի բոլոր երկրներում և ԱՄՆ-ում այն գործում է վաղուց: Նրա ասելով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համատեղ քարտը քարտապանին թույլ կտա անվճար օգտվել ակումբի ծառայություններից և խնդիրները լուծել իրավաբանական և տեխնիկական հարթություններում` շուրջօրյա, ոչ միայն Հայաստանում, այլև ԼՂՀ-ում ու Վրաստանում: Շահինյանը նաև հավելել է, որ քարտը ոչ միայն թույլ է տալիս օգտվել արտոնություններից փոխադրամիջոցի անվտանգության ապահովման հարցերում, այլև ընձեռում է  բուժսպասարկման, զվարճանքի կենտրոնների և այլ հատուկ զեղջերի հնարավորություն:

«Խնդիրներ ծագելու դեպքում քարտապանը կարող է զանգահարել մեզ, և կես ժամվա ընթացքում մեր մասնագետը կժամանի դեպքի վայր, բոլորովին անվճար տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ: Եթե հարցը դուրս է ակումբի իրավասություններից, և հաճախորդը ստիպված կլինի օգնության դիմել այլ ծառայության, համատեղ քարտի շնորհիվ նրան տրամադրվում է 20-30% հատուկ մշակված ճկուն զեղջերից օգտվելու հնարավորություն», - պարզաբանել է Պ.Շահինյանը:

Հայկական ավտոմոբիլային ակումբը հիմնադրվել է 2009 թվականին: Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել  մեքենայի սպասարկման և խափանումների դեպքում, ինչպես նաև ապահովել անվտանգ ու անխափան երթևեկություն։ Հայկական Ավտոմոբիլային Ակումբը կարևորում է ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպումը, որը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը, վիրավորների և մահվան ելքերով պատահարների կանխարգելմանը: Ակումբը, համագործակցելով տեղի և միջազգային հայտնի կազմակերպությունների հետ, ճանապարհային անվտանգության ոլորտում անում է առավելագույնը՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար:

 

ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի տվյալներով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը առաջատար հնգյակում է ակտիվ քարտերի  թվով, և առաջատար տասնյակում` պլաստիկ գործարքների ծավալով: Այսպես, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ուներ ավելի քան 132 հազար ակտիվ քարտ, իսկ 2015 թվականին գործրաքների ծավալը կազմել է 82.2 մլրդն դրամ, որի շուրջ 46% բաժին է ընկել բանկոմատային գործարքներին: Լոկալ ArCa քարտերի թվով բանկը առաջատար եռյակում է` 85.8 հազհար հատ, MasterCard քարտերի թվով առաջատար հնգյակում է` 29.9 հազհար հատ, իսկ բանկի Visa քարտերի թիվը 15.5 հազար է: Տարեկան կտրվածքով բանկը քարտերի թվի  աճի հիմնական շեշտադրումը կատարել է MasterCard-ի վրա, գրեթե 2 անգամ, ևս 3,4%-ով ավելացրել է ArCa քարտերի թիվը, ընդ որում 50,5%-ով կրճատելով  Visa  քարտերի թիվը, ինչի արդյունքում ակտիվ քարտերի թիվն ավելացել է ընդամենը 1,2%-ով: Բանկը առաջատարների հնգյակ է մտել նաև սեփական  POS-տերմինալների թվով` 386 հատ, տարեկան դրանց թիվն ավելացնելով 27-ով (7,5%), իսկ բանկոմատների թվով պահպանում է դիրքը առաջատար տասնյակում` 95 հատ, որոնցից 66 տեղադրված են Երևանում (5 դիրք), ընդ որում տարեկան կտրվածքով ավելացել է դրանց թիվն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Կենսաթոշակային նախագծում բանկը, գործարկելով միայն ArCa, 2014 թվականից ամրապնդվել է 5-րդ դիրքում, 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ապահովելով լոկալ քարտերի տարեկան 17,4% աճ, մինչև 9,7 հազար հատ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որպես Diners Club International պրեմիում կարգի համաշխարհային համակարգի բացառիկ ներկայացուցիչ, 2013 թվականի դեկտեմբերից թողարկում է Diners Club - Diners Club Black  Diners Club Classic ակումբային քարտեր, որոնց կտրուկ ակտիվացմանը կնպաստի 2015թ. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և դրա շրջանակում նախատեսվող շուկաների միավորումը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: Որպես բանկի մաժորիտար բաժնետեր 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանդես է գալիս Հայաստանի նավթի առևտրով զբաղվող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունը` կապիտալում 64,24% մասնակցությամբ, EBRD` 25%+1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM կառուցվածքում է)` 10%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09