Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016 18:56
Նաիրա Բադալյան

Վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրությանն է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ

Վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրությանն է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ

Արմինֆո. Ընթացիկ տարվա վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրական գործարքներին է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ գումար: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը: Նա գտնում է, որ այդ ուղղությամբ իրականացվել են հսկայական աշխատանքներ:

Նշենք, որ Հայաստանում արտահանման ապահովագրոթւյամբ է զբաղվում Հայաստանի Արտահանման ապահովագրական ընկերությունը, որը պետական կառույց է և հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին, կառավարության որոշմամբ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության առաքելությունը ՀՀ արտահանման ոլորտի խթանումն է արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: 

Ընկերության հիմնական  նպատակներն են` խթանել արտահանումը`ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին և նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը: Վերջերս ընկերութոյւնը ներդրեց նոր ծառայություն` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը, որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի: