Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները անցյալ շաբաթ տեղի ունեցած 3.4% կտրուկ անկումից հետո կրկին սկսել են աճել, մինչև 1.9%: Ընդ որում, բոլոր թանկարժեք մետաղները բացասական վեկտորը փոխարինեցին դրականով, իսկ ամենամեծ աճն արձանագրեցին պալադիումը և արշաթը, իսկ ոսկու և պլատինի գներն աճեցին ավելի դանդաղ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20167,27 դրամ (շաբաթվա աճը` 0.3%), արծաթ – 269.35 դրամ է (շաբաթական աճը`2.6%), պլատինիում – 15807.16 դրամ (շաբաթվա աճը` 0.1%), պալադիում - 10467,10 դրամ (շաբաթվա աճը`4.5%):