Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2016 15:40
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել սեփականաշնորհված և չաշխատող ակտիվները

Արմինֆո. Վերջին տարիների սեփականաշնորհման արդյունքում մենք ունենք չաշխատող ակտիվներ, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՙՀանձնարարում եմ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն: Բոլորդ հասկանում եք, որ մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի՚,- ասել է վարչապետը: