Արմինֆո. Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՙՀանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ՝ առաջարկենք գման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք և կարծում եմ՝ այստեղ և ծախսերի նվազեցման, նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ՚,- ասել է վարչապետը:
