Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016 17:24
Կարինա Մելիքյան

Մեկնարկել է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, այժմ վարկային պատմույթունները կարելի է ստանալ փոստային բաժանմունքներում

Մեկնարկել է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, այժմ վարկային պատմույթունները կարելի է ստանալ փոստային բաժանմունքներում

Արմինֆո. Երևանում մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս  ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է վարկային բյուրոյի մամուլի ծառայությունից:

Վարկային բյուրոյում պարզաբանել են, որ սկզբնական փուլում ծառայությունը գործարկվել է մայրաքաղաքում, որոնց թիվը հասնում է 88-ի, իսկ 1-2 ամիս անց այն հասանելի կլինի նաև Հայփոստի մարզային բաժանմունքներում: Արդյոնքում, Հայաստանի ավելի քան 900 ոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը:

Աղբյուրի համաձայն, մայրաքաղաքի փոստային բաժանմունքներում հաճախորդն իր վարկային պատմությունը կարող է ստանալ 3 աշխատանքային օրում, իսկ երբ այդ ծառայությունն սկսի գործել նաև մարզային բաժանմունքներում նույնպես, ապա հաճախորդները կկարողանան իրենց վարկային պատմությունն ստանալ 5 օրում:

Մինչ այդ վարկային պատմույթունըտ կարելի էր ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի գրասենյակից, իսկ այժմ, «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝  խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

Նշենք, որ նշված ծառայության ներդրման մասին պամանագիրն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի և «Հայփոստ» ՓԲԸ միջև ստորագրվել է 2016 թվականի հուլիսին: