Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 4804.8 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 5,9%, և միայն օգոստոսի աճը`14.1%-ով՝ մինչև 638.7 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-օգոստոսին ՋԷԿ-երը 28.7% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1058.8 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 6.2% ՝ մինչև 1692.5 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 1,3 %՝ մինչև 2052.5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`26,8%: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1 մլն. ԿՎտ/ժամ, տարեկան անկումը` 56.5%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |