Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2016 15:01
Նաիրա Բադալյան

ՀՀ գյուղնախարարը Մոսկվայում կքննարկի խաղողի հումքի հիման վրա պատրաստված հայկական կոնյակի արտահանման հարցը

ՀՀ գյուղնախարարը Մոսկվայում կքննարկի խաղողի հումքի հիման վրա պատրաստված հայկական կոնյակի արտահանման հարցը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա  Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառության տարեկան դինամիկան 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 11,6% նախորդ տարվա բացասական` 12.5% փոխարեն, կազմելով $ 803,6 մլն: Ռուսաստանն առաջատարն է ոչ միայն այս ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման ծավալներով, որոնք համապատասխանաբար կազմում են`$ 223,3 մլն և $ 580,3 մլն, ընդ որում, առաջինի տարեկան դինամիկան բարելավվել է 62.1% (30% անկումից հետո), իսկ երկրորդը` 7.7%-ից դանդաղել է մինչև 0.4%:

Ինչպես վկայում են ՀՀ Մաքսային ծառայության տվյալները, Հայստանից ռուսաստանյան շուկա գինիների արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20,5%, հասնելով 604.2 հազար լիտրի: Իսկ Ռուսաստան արտահանված հայկական գինիների մաքսային արժեքը 2016-ի հունվար-հունիսին կազմել է $ 1,8 մլն. 2015-ի նույն ժամանակահատվածի $ 1.2 մլն փոխարեն: Ընդհանուր առմամբ, հայկական գինիների ընդհանուր արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում, 2015-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 24.7%, մինչև 779.9 հազար լիտր, իսկ 80%-ից ցածր բաղադրությամբ էթիլային սպիրտի արտահանումը` 2.2 անգամ, մինչև 10 մլն լիտր: Մինչդեռ, պայմանավորված է ռուսաստանյան շուկայի դժվարին կացությունով և ռուբլու տատանումներով, 2015 թվականին Հայաստանից արտահանումն ընկավ 31.5%, մինչև 1 451,6 հազար լիտր: