
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շարունակում է գերիշխել արտարժութային բաղադրիչը - 62% կամ 1.351 տրլն. դրամ տարեկան կտրվածքով աճը`7.4%: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկավորման մասնաբաժինը կազմել է 38% կամ 679.4 մլրդ դրամ, տարեկան աճ` 7,3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աճել է 6.5%, մինչև 2.189 տրլն. դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 7.3%, մինչև 2.030 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը մինչև սեպտեմբեր համապատասխանաբար կազմել է 5.13% (նախորդ տարի` 5,9%) և 2.13% (նախորդ տարի` 2.08%): Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի առևտրային բանկերում ավելացել է 9.2%, սեպտեմբերի 1-ին կազմելով 46.7 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերը կրճատվել են 7,4%, մինչև 112.3 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի մեջ, ինչպես և նախկինում, գերակշռում են երկարաժամկետ վարկերը, իսկ ժամկետանց վարկերի մեջ գերիշխում են կարճաժամկետները փոխարինվել են երկարաժամկետ վարկերով:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի օգոստոսին ձևավորվել է 17.44% մակարդակով (նախորդ տարվա 18.86% փոխարեն): (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.08.2016 դրությամբ կազմել է 474,75 դրամ/$ 1):
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

