Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2016 18:55
Ալինա Հովհաննիսյան

Ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աճել են 14%, մինչև 2.1 տրլն. դրամ

Ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աճել են 14%, մինչև 2.1 տրլն. դրամ

Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14%, սեպտեմբերի 1-ին հասնելով 2.092 տրլն. դրամի:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ավանդների կառուցվածքում արտարժույթով ավանդները տարեկան կտրվածքով աճել են 5.6%, մինչև 1.379 տրլն դրամ, իսկ դրամով ավանդները`31,1%, մինչև 694 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների մասնաբաժինը բանկային ընդհանուր ավանդներում կազմել է 67%, իսկ դրամով ավանդներինը`33%:

Բանկային ներգրավված ավանդների կառուցվբածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 77,7% կամ 1,626 տրլն դրամ (տարեկան աճը`15,2%), իսկ ոչ ռեզիդենտները կազմել են 22.3% կամ 466.8 մլրդ դրամ (տարեկան աճը` 12,9%):

Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում չպահանջ ավանդները կազմել են 28.5% կամ 464 մլրդ դրամ է, իսկ ժամկետային ավանդները`71.5% կամ 1.2 տրլն. դրամ: Ցպահանջ ավանդներն աճել են 11,7%, իսկ ժամկետային ավանդները`15,7%:

Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում սեպտեմբերի 1-ին գերազանցել է $ 1 տրլն. դրամը, տարեկան կտրվածքով աճը`10.5%:

Ըստ վիճակագրության, դրամով ավանդների միջին տոկոսադրույքներն օգոստոսին

ձևավորվել են 12.04% մակարդակում, նախորդ տարվա 12.26% -ի փոխարեն: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.08.2016 դրությամբ կազմել է 474,75 դրամ/$ 1):