Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016 14:35
Նաիրա Բադալյան

Քաղաքաշինության նախարարությունը կփակվի, իսկ զբոսաշրջությունը կզարգանա

Քաղաքաշինության նախարարությունը կփակվի, իսկ զբոսաշրջությունը կզարգանա

Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին կառավարությունը հավանություն է տվել Քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծմանը` այժմ գործող Քաղաքաշինության նախարարության փոխարեն: Նախարարների կաբինետը հաստատել է նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծման նախագիծը` Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի ասելով, որը ներկայացրել է օրինագիծը, զբոսաշրջության ոլորտում առավել արդյունավետ քաղաքկաանության իրականացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե: «Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանագրերով, մենք, պարզապես, կքննարկենք այստեղ և քննարկումների արդյունքները կներկայացնենք նախագահին», - նշել է նախարարը: Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ նոր Սահմանադրությունը չի նախատեսում կառավարությանն առընթեր մարմինների առկայություն` միայն կառավարությանը ենթակա մարմիններ։

Այս անցումային փուլում, ինչպես հայտարարել է նախարարը,  կոմիտեներին որոշակիորեն տրվում են ճյուղային քաղաքականության մշակման, բայց ոչ որոշումներ կայացնելու լիազորություններ: Արդեն 2018 թվականից (նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո – խմբ.) բոլոր մարմինները կենթարկվեն կամ վարչապետին, կամ կառավարությանը և նախարարություններին, նշել է Հարությունյանը: