
Արմինֆո. ՀՀայաստանի կառավարության հոկտեմբերի 6-ի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայստանի պետական բյուջեին կվճարի մոտ 215 մլն դրամ: Ինչպես հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և ՀՀ կառավարության միջև փոխադարձ պարտավորությունների մարման արդյունքում երկրի պետբյուջեին կվճարվի մոտ 215 մլն դրամ:
Ըստ որոշման նախագծի նախարարությա հանդեպ ընկերության 630,705.111 հազար դրամ պարտքը կփոխանցվի պետբյուջե, իսկ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը կհատկացվի 415 106.650 հազար դրամ, որը կուղղվի ընկերությանը որպես լրացուցիչ փոխհատուցում:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոսանոց դուստր ընկերությունը: Ընկերությունը Հայստանում ապահովում է բնական գազի մատակարարումն ու իրացումը ներքին շուկայում: