
Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:
Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի կողմից 2015-2016թթ իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակներում սերտիֆիկացվել է 4 ընկերություն:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

