Երեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2016 17:38
Ալինա Հովհաննիսյան

Պետական գանձարանը 3.9% իջեցրել է թանկարժեք մետաղների գները

Պետական գանձարանը 3.9% իջեցրել է թանկարժեք մետաղների գները

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.3% աճից հետո ցուցադրում են 3.9% անկում: Այս միտումը պայմանավորված է նրանով, որ արագացել է արծաթի և պլատինի գների անկման տեմպերտ, իսկ ոսկու և պալադիումի գներ շաբաթական դինամիկան աճից տեղափոխվել է դեպի անկում:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, հոկտեմբերի 10-ից 16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19534,12 դրամ (շաբաթվա անկումը` 3.5%), արծաթ – 277.17 դրամ է (շաբաթական անկումը`5.6%), պլատինիում – 15110.95 դրամ (շաբաթվա անկումը` 3.9%), պալադիում - 10440,98 դրամ (շաբաթվա անկումը`2.6%):