Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2016 18:54
Ալինա Հովհաննիսյան

Վերաբացվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը Կոմիտաս 26 հասցեում

Վերաբացվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը Կոմիտաս 26 հասցեում

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին Երևան քաղաքում։ Կոմիտաս 26 հասցում գտնվող վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։ Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։