Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016 18:17
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալը ինտերնետային հարթակի օգնությամբ

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալը ինտերնետային հարթակի օգնությամբ

Արմինֆո. Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար  տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը  էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  պորտալի գործարկմամբ Կոնվերս Բանկը հոգ է տանում  ոչ միայն իր հաճախորդների մասին, քանի որ պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն միայն Կոնվերս Բանկի հաճախորդները, այլև ԱՐՔԱ պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ԱՐՔԱ, Վիզա և Մաստերքարտ քարտերի քարտապանները:

Այցելելով Կոնվերս բանկի պաշտոնական կայքը/    https://www.conversebank.am/hy// ՝  քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել Իրենց  հարմար պահին և իրենց հարմար վայրից՝ վճարելով կոմունալ, կապի և հեռահաղորդակցության ոլորտի օպետատորների/ Ucom, Beeline, Vivacell MTS, Ростелеком /  մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման համար, ինչպես նաև մարել կայանման տուգանքները:

Աղբյուրի համաձայն, հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաև Կոնվերս Բանկի Մոբայլ Բենքինգ հավելվածը:

Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թ-ին: Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments LLC (Էդուարդո Էռնեկյան) - 95% և Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը – 5%: Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երեւանում, 20-ը մարզերում, իսկ մեկը` Ղարաբաղում: