
Արմինֆո. Հայաստանը 89-րդն է The Travel & Tourism Competitiveness Report զբոսաշրջային մրցունակության վարկանշային աղյուսակում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից երկու տարին մեկ հրապարակվող վարկանշային աղյուսակը կազմելիս հեղինակները հաշվի են առնում 14 գործոն, որոնց թվում են բարենպաստ գործարար միջավայրը, բնական և մշակութային ռեսուրսները, գների մակարդակը և վիզային կանոնների կոշտությունը:
Հայաստանի հարևան Վրաստանն ու Ադրբեջանն զբաղեցնում են, համապատասխանաբար, 71-րդ և 84-րդ հորիզոնականները: Ռուսաստանը վարկանշային աղյուսակի 45-րդ հորիզոնականում է:
Աղյուսակը գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: