
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ իջել են 3.1%, (նախորդ շաբաթ`3.9%): Ընդ որում,գների անկման դանդաղում է դիտվել բոլոր թանկարժեք մետաղների մոտ, բացառությամբ պալադիումի, որի գինն արագացրել է անկման շբաթական տեմպերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, հոկտեմբերի 17-ից 23-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19262,56 դրամ (շաբաթվա անկումը` 1.4%), արծաթ – 268.78 դրամ է (շաբաթական անկումը`3%), պլատինիում – 14549.38 դրամ (շաբաթվա անկումը` 3.7%), պալադիում - 9988,70 դրամ (շաբաթվա անկումը`4.3%):