
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ օլիգարխների վրա: Այս մասին նա լրագրողներին հայտարարել է հոկտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո:
Խոսելով մենաշնորհնրի վերացման հեռանկարներից, ինչպես նաև օլիգարխների կառույցներում գերատեսչական ստուգումների անցկացման հնարավորություններից, Արամյանը խորհուրդ է տալիս. «պետք չէ կենտրոնանալ օլիգարխների վրա, հարկավոր է կենտրոնանալ հարկային համընդանուր արդարության ու դրա սկզբունքնրի վրա»: Նախարարը նշել է, որ համաշխարհային պրակտիկայում կա մի երևույթ, որն անվանվում է – շուկայում գերիշխող դիրքի զբաղեցում: Եվ այդ հարցում կարգավորման հիմնական միջոցն արդար մրցակցային համակարգի ստեղծումն է, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտները չկարողանան չարաշահել իրենց դիրքերը:
Նշենք, որ վարչապետը խորհրդարանին ներկայացնում է կառավարության ծրագիր, որի գերակայությունների թվում են արհեստական մենաշնորհների ի սպառ վերացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Մասնավորապես, ընդգծվում է, որ եռամսյա ժամկետում կառավարությումը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը, և վեցամսյա ժամկետում ներդնել համապատասխան օրենքների կիրառում երաշխավորող մեխանիզմներ: Կառավարությունը նաև մտադիր է վեցամսյա ժամկետում զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` համապատասխան խորհրդի ձևավորման սկզբունքների վերանայման միջոցով, ընդլայնել հրապարակային պաշտոնյաների շրջանակը, որոնք պատավոր են ներկայացնել եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել շահերի բախումների հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը նպատակաուղղված միջոցառումներ, սահմանել կանխիկ գործարքների իրավական սահմանափակումներ:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

