Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016 17:03
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի աջակցությամբ մեկնարկեց «Երեխաների խոսքի ուժը»  ծրագիրը

Beeline-ի աջակցությամբ մեկնարկեց «Երեխաների խոսքի ուժը»  ծրագիրը

Արմինֆո. Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզ  Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագիրը կիրականացվի Արարատի,  Վայոց  Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։

Ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշել է. «Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին։ Մեզ համար, հատկապես կարևոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»:

«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի  համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություն մտցնելով  Հայաստանի երեխաների և երիտասարդների կյանքում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մարզերում աջակցել Տեղական ինքնակառավարման մարմիններին, նպաստել երեխաների պաշտպանության համակարգի համայնքային մակարդակում գործող  Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների արդյունավետ աշխատանքին»,-ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հավելենք նաև, որ  Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։