Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016 18:40
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ավանդների երաշխավորման և փոխհատուցման հիմնադրամն ամփոփել է «Ինֆոգրաֆիկայի» մրցույթը, որն անցկացվում է Երևանի բուհերի ուսանողների համար

ՀՀ ավանդների երաշխավորման և փոխհատուցման հիմնադրամն ամփոփել է «Ինֆոգրաֆիկայի» մրցույթը, որն անցկացվում է Երևանի բուհերի ուսանողների համար

Արմինֆո. Հոկտեմբերի 31-ին Հայաստանում ավանդաբար նշվել է Խնայողությունների օրը, ինչի առնչությամբ ՀՀ ավանդների երաշխավորման և փոխհատուցման հիմնադրամը ՀՀ բանկերի միության, «Արարատբանկ» և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ների հետ համատեղ հայտարարել է «Ինֆոգրաֆիկայի» մրցույթում հաղթողների անունները, որին  մանակցել են Երևանի բուհերի 14 ուսանողներ:

«Կազմակերպելով նման միջոցառումներ` մենք ցանկանում ենք բարձրացնել խնայողությունների և մեր հիմնադրամի աշխատանքի վերաբերյալ իրազեկման մակարդակը ուսանողության շրջանում», - նշել է ՀՀ ավանդների երաշխավորման և փոխհատուցման հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, ընդգծելով, որ մրցույթին մասնակցել են ոչ միայն ֆինանսական ֆակուլտետների ուսանողներ, այլև այլ մասնագիտությունների ուսանողներ:

Նրա ասելով, ինֆոգրաֆիկայի վերաբերյալ 14 աշխատանքներից ընտրվել են 4 լավագույնները, որոնք արժանացել են հիմնադրամի, ՀՀ բանկերի միության, Արարտաբանկի և Հայբիզնեսբանկի դրամական մրցանակների, մասնավորապես, ավանդի, կուտակային քարտի և արժեթղթերի տեսքով:

Փորձագետների գնահատականների և սոցցանցերում անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, մրցույթի հաղթող են դարձել Մերի Ծառուկյանը (Երևանի պետական տնտեսագիտական համալսարան), Անի Գինովյանը, Լուսինե Բաղդասարյանը և Աննա Գասպարյանը (Ագրարային համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ):

Հիշեցնենք, որ Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման և փոխհատուցման հիմանդրամն ստեղծվել է 2005 թվականին ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ: Դրա գործունեությունը նպատակաուղղված է բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և նախատեսում է ավանդատուների շահերի պաշտպանություն բանկի` անվճարունակության դեպքում, մասնավորապես` Հայաստանում գործող բոլոր բանկերում ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման ապահովում: