Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2016 18:28
Նաիրա Բադալյան

Օտարները հայրենի երկնքում. կամ հերթական անգամ յուրայինների և օտարների մասին` Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն երկնքում

Օտարները հայրենի երկնքում. կամ հերթական անգամ յուրայինների և օտարների մասին` Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն երկնքում

Արմինֆո. Չեմ կարծում, թե ռուսական «Պոբեդա» լոուքոստերի նպատակը տեղական ավիաընկերությունների դեմփինգն է: Հակառակ դեպքում, ավիաընկերությանը թույլ չէին տա մուտք գործել Հայաստանի ավիափոխադրումների շուկա: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) օդային փոխադրումների կարգավորման վարչության ղեկավար Աննա Չոբանյանը`  նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում պատասխանելով ռուսական լոուքոստերի հայկական շուկա մուտքի արդյունքում ավիափոխադրումների շուկայից «Արմենիա» հայկական փոխադրողի դուրս մղման հավանականությանն առնչվող ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթը երեք չվերթ է իրականացնելու Մոսկվայից Գյումրի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Նշվում է, որ ավիատոմսերի գինը սկսվելու է 10 հազար դրրամից: Խնդիրն այն է, որ ՔԱԳՎ ղեկավար Սերգեյ Ավետիսյանի ասելով, «Պոբեդան» հայտեր է ներկայացրել նաև Մինվոդի-Երևան-Մինվոդի և Վորոնեժ-Երևան-Վորոնեժ չվերթներ իրականացնելու համար: Առաջին ուղղությամբ աշխատում է հայկական «Արմենիա» ավիաընկերությունը, իսկ Վորոնեժի ուղղությունը փոխադրողը մտադիր է գործարկել դեկտեմբերին: Ինչպես հայտարարում են փորձագետները, արդեն որերորդ անգամ ռուսական ավիատընկերություններն, ավելի էժան գներ սահմանելով, դուրս են մղում  տեղական ավիափոխադրողներին: Ի դեպ, «Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունից որևէ տեղեկատվություն ստանալու ԱրմԻնֆո-ի փորձերն անհաջող են անցել: Ավիաընկերությունը, որի «դեմփինգային քաղաքականության» շուրջ Երևանում լուրջ կրքեր են բորբոքվում, նախընտրում է պահպանել լիակատար լռություն և վրդովեցուցիչ քամահրանքով չի պատասխանում հարցումներին:

 

Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է Չոբանյանը, եթե ապացուցվի ռուսաստանյան բյուջետային փոխադրողի կողմից տեղական «Արմենիա» ավիաընկերության  նկատմամբ դեմփինգի առկայությունը, ապա այդ հարցը կկարգավորվի միջկառավարական համաձայնագրերի և կոնվենցիաների շրջանակում` համապատասխան ատյաններում: Ինչպես հիշեցրել է Չոբանյանը, տվյալ պահին գործող «Արմենիա» և «Տարոն Ավիա» տեղական ավիաընկերություններն օդային փոխադրումների շուկա են դուրս եկել 2015 թվականին, այսինքն, արդեն «բաց երկնքի» պայմաններում` իրենց հաշիվ տալով դրա համար: Ինչպես պարզաբանել է Չոբանյանը, դա նշանակում է, որ  նրանք ունեն համապատասխան ներուժ մրցակիցներին դիմակայելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունն ընտրել է տեղի ավիափոխադրողներին չաջակցելու քաղաքականություն «զրո» սահմանափակում օտաերկրյա ավիաընկերությունների համար, ինչև նախատեսված է, այսպես, կոչվող. «բաց երկնքի» քաղաքականությամբ: «Ոչ մի ավիաընկերության` տեղական, ռուսական կամ եվրոպական, պետության կողմից աջակցություն չի նախատեսվում «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում», - հայտարարել է մասնագետը, հավելելով շատ կասկածելի այն թեզիսը, թե, իբր, «նույնիսկ եվրոպական երկրներում նման աջակցություն չի տրամդրվում, քանի որ այնտեղ գործում է բոլոր ավիաընկերությունների համար ազատական ռեժիմ»:

 

Սակայն «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը կարծում է, որ «Բաց երկինքը» չի չեղարկում Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը, որում հստակ գրված է, որ նշանակված փոխադրողները պետք է գտնվեն հավասար մրցակցային պայմաններում, և ոչ մի ընկերություն չպետք է ունենա գերիշխող դիրք: Նրա ասելով, ձեռնամուխ լինելով ավիափոխադրումների շուկայի յուրացմանը, «Արմենիան» բոլորովին այլ պայմաններ ուներ: «Իրականում բոլորովին այլ բան ստացվեց, քանի որ ընկերության բիզնես ծրագիրը կազմվել էր ավելի մեծ թվով ինքնաթիռների և չվերթների համար` ներառյալ Եվրոպան: Պարզվեց, որ կառավարությունն ու ՔԱԳՎ ղեկավարությունը անբարեխիղճ մրցակիցներից շուկայի պաշտպանություն չի ապահովում տեղի փոխադրողի համար», - հայտարարել է նա: Հովհաննիսյանի ասելով, ընկերությունում որևէ արտոնություն չէին ակնկալում, այլ ընդամենը ցանկանում էին ստանալ այն, ինչ խոստացել էին ՔԱԳՎ-ում` բանակցային գործընթացի մեկնարկին. պաշտպանություն դեմփինգից և հավասար պայմաններ բոլոր փոխադրողների համար:

 

Այսպես, Հովհաննիսյանի ասելով, «Զվարթնոց» օդանավակայանում Austrian Airlines-ը սպասարկման դիմաց վճարում է 1000 դոլար, նույնքան պետք է վճարի նաև «Արմենիան», այլ ոչ թե «2-3 հազար»: «Եթե ռուսական  «ՎԻՄ-ԱՎԻԱ»-ն «Դոմոդեդովո» օդանավակայանում վճարում է 500 դոլար, «Արմենիան», որպես հայկական փոխադրող, նույնպես պետք է վճարի 500 դոլար, այլ ոչ թե 5000 դոլար», - հայտարարել է Հովհաննիսյանը: Ընդ որում նա վկայակոչել է ՌԴ-ում հրապարակված պաշտոնական փաստաթուղթը օտարերկրյա և տեղի ավիափոխադրողների համար: Նրա ասելով, փաստաթղթում սահմանված գներով Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ինքնարժեքը հաշվարկելիս ռուսական փոխադրողի համար այն կազմում է 10-12 հազար դոլարով ավելի էժան, քան հայկական փոխադրողի համար: Ինչպես պարզաբանել է Հովհաննիսյանը, եթե «Արմենիան» հայտարարի ռուսական ընկերության կողմից դեմփինգի մասին, ապա ռուսական կողմը կհիմնավորի, որ թռչում է ինքնարժեքով, ինչը իրեն չի կարող թույլ տալ հայկական ընկերությունը: Միևնույն ժամանակ, կան ռուսական ավիացիոն իշխանությունների նկատմամբ ազդեցությաան լծակներ, քանի որ խախտվում է հավասար պայմանների վերաբերյալ Հայաստանի և ՌԴ միջև միջկառավարական համաձայնագիրը: Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի ընկերությունն արդեն դիմել է ՔԱԳՎ  այդ հարցով, սակայն մինչ օրս պատասխան չկա: «Ես չեմ պնդում, թե ռուսական ընկերությունը հենց դեմփինգ է իրականացնում շուկայում, քանի որ որոշակի տվյալներ չունեմ, սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանություններն, ընդհանրապես, չեն վերահսկում այդ գործընթացը», - ասել է «Արմենիայի» ղեկավարը:

 

«Արմենիան», որն այսօր  իրականացնում է Երևան-Մինվոդի-Երևան չվերթներ, առաջիկայում այդ ուղեգծում կարող է բախվել ռուսական «Պոբեդա» լոուքոստերին, որը, ինչպես հաղորդել է ՔԱԳՎ պետը, արդեն թռիչքէների հայտ է ներկայացրել: Այդ դեպքում, ինչպես խոստանում է Հովհաննիսյանը, ինքն ստիպված կլինի դիմել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հակադեմպինգային ատյաններ` հավասար պայմաններ սահմանելու պահանջով: «Իսկ եթե` ոչ, ապա Հայաստանը, ինչպես չուներ սեփական փոխադրող, այդպես էլ վաղը չի ունենա», - եզրափակել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենը:

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի սկզբին «Արմավիան» սնանկացավ անբարեխիղճ մրցակցության և ռուսական ավիաընկերությունների ճնշման հետևանքով: Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի: Դրանից հեռո ստեղծված «Էըր Արմենիան» նույնպես խնդիրներ ունեցավ ռուսական ընկերությունների և տեղական շուկայում դրանց գերիշխող դիրքի պատճառով: Արդեն  2013 թվականին  հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն,  «Բաց երկնքի» քաղաքականությունը դրական ազդեցություն կգործի աշխատատեղերի ստեղծման, ուղևորափոխադրումների ծավալի աճի և ավիափոխադրման սակագների նվազման առումով: Ենթադրվում է, որ ցամաքմային հաղորդակցությունների սահմանափակումների պայմաններում ավիափոխադրումների միջոցով արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հեշտացումը լրացուցիչ խթաններ է ստեղծում Հայաստանի տնտեսական աճի համար: Մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում առկա իրավիճակի համեմատ ակնկալվում էր հաջորդ 3-4 տարում ՀՆԱ 0,3-0,4 մլրդ դոլարի աճ, 18,000-23,000 նոր աշխատատեղերի ստեղծում, հիմնականում, օդային հաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալի 20-25% աճ, ինչպես նաև  տոմսերի գների, միջին հաշվով, 10% նվազում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06