Արմինֆո. Հայաստանի կապի օպերատորներից խոշորագույն հարկատուների ցանկում առաջատարն է «Ղ Տելեկոմ» ընկերությունը (ՎիվաՍել-ՄՏՍ), պետական գանձարանին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարեկով 10.7 մլրդ.դրամ, որից 6.6 մլրդ դրամը - ուղղակի հարկեր (այդ թվում շահութահարկ և եկամտահարկ), 4.1 մլրդ դրամ - անուղղակի հարկեր (այդ թվում ԱԱՀ և ակցիզային հարկ): Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում «Ղ-Տելեկոմը» զբաղեցնում է յոթերորդ տեղը, նախորդ տարվա 4-րդ տեղի փոխարեն:
Ինչպես վկայում են ՊԵԿ տվյալները, կապի հինգ օպերատորները պետական բյուջեին վճարել են 24.2 մլրդ դրամ, որից 12.8 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր և 11.4 մլրդ.դրամ - անուղղակի հարկեր:
«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (Beeline ապրանքանիշ), վճարել է 9.1 մլրդ դրամ, որից 4.3 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր և 4.8 մլրդ.դրամ – անուղղակի հարկեր, զբաղեցնելով 7-րդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում:
Ucom- ը վճարել է 3.1 մլրդ դրամ, որից 1.4 մլրդ – ուղղակի հարկեր և 1,7 մլրդ – անուղղակի հարկեր, 25-րդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում:
«Օրանժ Արմենիա» (միավորվեց Ucom- ի հետ), վճարել է 782,4 մլն դրամ, որից 210,7 մլն – ուղղակի հարկեր և 571.7 մլն-անուղղակի հարկեր, զբաղեցնելով 119-րդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում:
GNC Alfa (ապրանքանիշ Ռոստելեկոմ), վճարել է 476,2 մլն դրամ, որից 385,6 մլն- ուղղակի հարկեր և 90.6 մլն-անուղղակի հարկեր, զբաղեցնելով 191-րդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում:
Նշենք, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին հեռահաղորդակցության այս հինգ օպերատորները պետբյուջեին ընդհանուր առմամբ վճարել էին մոտ 29.8 մլրդ դրամ, որտեղ 13.7 մլրդ.դրամ կազմել է «Ղ Տելեկոմ»-ի մասնաբաժինը: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016թ. դրությամբ կազմել է 474,46 դրամ / $ 1):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |