Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածում 2016 թվականի 9 ամիսներին հարկային վճարներն ավելացել են 22.3%, մինչև 1.6 մլրդ.դրամ կամ 3.3 մլն.դոլար: Այդ գումարից 1,5 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում`շահութահարկ և եկամտահարկ), ինչը 21% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ապահովագրական ընկերությունների կողմից վճարված հարկերի մոտ 60% -ը կազմել են «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ընկերությունների վճարները: Ընդհանուր առմամբ, հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները հաշվետու ժամանակահատվածքում պետբյուջեին են վճարել 525 մլրդ.դրամի կամ 1.1 մլրդ.դոլարի հարկեր: Ըստ ՀՀ Պետեկամուտներ իկոմիտեի տվյալների, 2016 թվականի 9 ամիսներին Հայստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում են շուկայում գործող 6 ապահովագրական ընկերությունները: Առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, զբաղեցնելով 204-րդ տեցը (նախորդ տարի` 193 տեղ), վճարումներելով պետական բյուջեին 431.8 մլն դրամ, որից 403,5 մլն դրամ - ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտահարկ): «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը 234 տեղում է (նախորդ տարի`277 տեղ), վճարել է 384.1 մլն դրամ, որից 355.9 մլն ՀՀ դրամ - ուղղակի հարկեր: «Նաիրի Ինշուրանս» - 283 տեղ (608), վճարելով 316.3 մլն դրամ, այդ թվում`299.8 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «Արմենիա Ինշուրանս»`479 տեղ (545), վճարելով 168.4 մլն դրամ, որից 162 մլն- շահութահարկ և եկամտահարկ: «Սիլ Ինշուրանս»`487 (586), վճարվել է 166.2 մլն դրամ, որից 158.5 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «ՌԵՍՈ»` 662 տեղ (584), վճարելով 117.2 մլն դրամ, որից 109,1 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական Ընկերությունների Ռենկինգի, Հայստանի ապահովագրական հատվածի միագումար կուտակված շահույթը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 5.1 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ: 2016-ի 9 ամիսները շահույթով են եզրափակել` «Ռոսգոսստրախ Արմենիան» - 2,5 մլրդ դրամ է, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» 1,7 մլրդ դրամ է, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ»- 1.1 մլրդ դրամ, «Նաիրի Ինշուրանսը» - 991,7 մլն դրամ: Իսկ 1,2 մլրդ դրամի ընդհանուր վնաս են կուտակել «Սիլ Ինշուրանս» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները: 2016 թվականի 9 ամիսներն ապահովագրական ոլորտը եզրափակել է 4,5 մլրդ դրամ հաշվեկշռային շահույթով, իսկ զուտ շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ (տարեկան աճը` 62,7%): Զուտ շահույթի գծով առաջին երեք տեղերում են` «Ռոսգոսստրախ Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016 թվականի դրությամբ կազմել է 474,46 դրամ / $ 1):