Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2016 15:25
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Գեղարքունիքի մարզում

Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Գեղարքունիքի մարզում

Արմինֆո. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի  հոկտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:   

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը, նշված քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:      

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակովե, -  նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր  պորտ 12 բնակավայրերում: