Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016 16:26
Նաիրա Բադալյան

ՊԵԿ ղեկավար. Խաղի կանոնները ոլորտում սահմանում եմ ես – ով չի տեղավորվում, լքում է պաշտոնը

Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցող կադրային զտումները կշարունակվեն, նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է ՊԵԿ ղեկավարը ՀՀ խորհրդարանում:

Նրա խոսքով, ՊԵԿ թիմը ձևավորվում է ոլորտի պրոֆեսիոնալներից, ինչպես նաև այն մարդկանցից, ովքեր «յուրայիններ» են թիմում: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կադրային զտումները կլշարունակվեն: «Գերատեսչության այն աշխատակիցները, որոնք չեն կարողանա կատարել իրենց առջև դրված խնդիրները, միանշանակորեն կլքեն պաշտոնները»,-հայտարարել է Հարությունյանը:

Բացի այդ, ՊԵԿ ղեկավարը չի բացառում, որ գերատեսչությունը լքած աշխատակիցները նույնպես պրոֆեսիոնալներ էին: Բայց, նրա կարծիքով, շատ բան է փոխվել: «Պետք է հասկանալ, որ փոխվել են խաղի կանոնները: Իսկ խաղի կանոնները սահմանում եմ ես»,-հայտարարել է Հարությունյանը:

Նշենք, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումից հետո իրենց պաշտոնները լքեցին գերատեսչության այնպիսի «երկարակյացներ», ինչպիսիք էին`Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը (ՊԵԿ ղեկավարի նախկին տեղակալները):