Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2016 14:16
Մարիաննա Մկրտչյան

Մոնրեալում անցկացվել է «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովը

Մոնրեալում անցկացվել է «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովը

Արմինֆո. Նոյեմբերի 8-ին Մոնրեալ քաղաքում անցկացվել է «Կանադա-Եվրասիա-Ռուսաստանե բիզնես ընկերակցության (CERBA) ամենամյա համաժողով, որին ներկա էին Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց տնտեսական ոլորտի մի շարք կարևոր ցուցիչների վերաբերյալ համեմատական տվյալներ` վերջին տարիների կտրվածքով:

Համաժողովի շրջանակներում միջոցառում է տեղի ունեցել նաև նոյեմբերի 9-ին Օտտավայում գտնվող Կարլտոնի համալսարանում, որտեղ կազմակերպված քննարկման ընթացքում նախարար Վալովայան, դեսպան Եգանյանը և միջոցառման մյուս բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: