Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2016 14:36
Նաիրա Բադալյան

Հայաստանի ՏՏ ներուժը կցուցադրվի արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում

Հայաստանի ՏՏ ներուժը կցուցադրվի արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում

Արմինֆո. 15 երկրում Հայաստանի դեսպանատներում կստեղծվեն հարթակներ՝ հանրապետության ՏՏ ներուժի ցուցադրման նպատակով: Այդ մասին նոյեմբերի10-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները դիմել են նման խնդրանով: Նախաձեռնության իրականացումը, ինչպես հայտարարել է նա, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջի, քանի որ նրանք բոլոր ծախսերն իրենց վրա են վերցնում: Վարչապետը կոչ է արել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, ինչպես նաև գործարար հանրությանը մտածել նման հարթակների ստեղծման մասին:

2015 թ. տվյալների համաձայն, Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 500 ընկերություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է 20-25% տարեկան աճ: ՏՏ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,8%: Ճյուղի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2018 թ. նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի $1 մլրդ շրջանառություն: