
Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է ներդնել օրինապահ հարկատու հասկացությունը: Այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի նպատակը կայանում է նրանում, որպեսզի հարկատուների շրջանում հաստատվի այնպիսի մի ավանդույթ, որպեսզի այդ խմբի համար դյուրացվի հայկական բանկերից արտոնյալ պայմաներով վարկ ստանալը: «Ինչ եք կարծում, պրն.Ջավադյան, իրագործելի է արդյոք դա»,-հարցրել է վարչապետը, դիմելով ՀՀ ԿԲ նախագահին: Ի պատասխան, Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ նման ընկերութունների գործունեությունը խթանելու համար հնարավոր է ստեղծել արտոնությունների մի համակարգ, համապատասխան փոփոխություններ կատարելով բանկային հաստատութունների կանոնակարգերում: «Վստահ եմ, որ առևտրային բանկերի հետ աշխատանքի արդյունքում կարելի հասնել արդյունքների և խթանել վարկերի տրամադրումն այն ընկերութոյւններին, որոնք աշխատում են թափանցիկ»,-հայտարարել է Արթուր Ջավադյանը:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորևան ընդհանուր ծավալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 7.7%, մինչև 2.190 տրլն.դրամ, եռամսյակային աճը`0,9%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 9.2%, իսկ եռամսյակային կտրվածքով`1,6%, մինչև 2.038 տրլն. դրամ:
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

