Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016 14:07
Էմմանուիլ Մկրտչյան

ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ. Եվրասիական գործընկերության երկրների ինտեգրացիոն կլաստերների ստեղծումը գնալով ավելի արդիական է դառնում

ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ. Եվրասիական գործընկերության երկրների ինտեգրացիոն կլաստերների ստեղծումը գնալով ավելի արդիական է դառնում

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն տնտեսական կլաստերների ստեղծումը պետք է դառնա Եվրասիական զարգացման բանկի գործունեության կարևորագույն ուղղություն: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը` Մոսկվայում Եվրասիական տնտեսական ինտեգրացիային նվիրված 11-րդ միջազգային խորհրդաժողովի հարթակներում:

Նա նշել է, որ այժմ տարածաշրջանի երկրները հարմարվում են տնտեսության ընթացիկ բարդ պայմաններին, որոնք առնչվում են նավթի ավելի ցածր գներին: «Մենք տեսնում ենք դրական տեղաշարժեր և  դրական նշաններ մեր տարածաշրջանի խոշորագույն երկրներում` Ռուսաստանում և Ղազախստանում,  և ակնկալում ենք, որ հաջորդ տարի ԵԱՏՄ անդամ երկրները դուրս կգան դրական գոտի և կդսևորեն արդեն բավականին հաստատուն տնտեսական աճ», - ընդգծել է մասնագետը:

Նա նշել է, որ գործունեության ավելի քան 10-ամյա շրջանում  ԵԱԶԲ ակտիվորեն նախագծեր է իրագործել  ենթակառուցվածքների, փոխադրամիջանցքների բնագավառում առևտրային և ներդրումային հոսքերի ինտենսիսֆիկացման համար և այժմ  դիտարկում է զարգացման խոշորագույն համաշխարհային բանկերի հետ դաշինքների հնարավորությունները` նոր խոշոր նախագծերի ֆինանսավորման համար, հատկապես, գործընկեր  երկրների արտահանման ներուժի հզորացման բնագավառում:

Եվ, այդուհանդերձ, Լիսովոլիկովի կարծիքով, ժամանակն է լուրջ ուշադրություն հատկացնելու միջտարածաշրջանային համագործակցությանը, արդյունաբերական և ինովացիոն կլաստերների զարգացմանը, առաջընթաց աճի տարածաշրջանների զարգացմանը: Այդպիսի նախագծերը կարող էին դառնալ եվրասիական ինտեգրման նոր հզոր գործոն: «Մենք, որպես բանկ, գնալով ավելի ուշադիր ենք նայում այդ խնդիրներին, սկսում ենք համաձայնագրեր կնքել տարածաշրջանային վարչակազմերի հետ: Հայաստանում և մի շարք այլ երկրներում հարկավոր է օգտագործել ինովացիոն մթնոլորտի բարելավման հնարավորությունները` ներդրումային հոսքերն  ավելի թիրախավորված որոշակի տարածաշրջաններ ուղղորդելու և դրանք զարգացնելու համար», - ընդգծել է մասնագետը: Նա նշել է, որ կլաստերների գաղափարն առայժմ զարգացում չի ստացել, բայց պետք է   ստանա: «Առայժմ կա գաղափար, և ժամանակն է մշակել հայեցակարգ, իսկ դրա հիման վրա ձեռնամուխ լինել որոշակի նախագծերի իրագործմանը: Մենք, օրինակ, քննարկում ենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոնների զարգացման խնդիրները, սակայն դա այլ բան է, ավելի կարևոր է ուշադրություն դարձնել կլաստերների ստեղծմանն իրական հատվածում, իրական տնտեսությունում, ինովացիոն բնագավառներում, գիտության և արտադրության սահմանագծում: «Աշխատելով եվրասիական ոլորտում` ես տեսնում եմ վիթխարի մարդկային ներուժ թե Ռուսաստանում, թե Հայաստանում, թե մյուս երկրներում, ինչը լավ մեկնարկային պայմաններ է տրամադրում այնպիսի գործիքի ավելի լայն կիրռաման համար, ինչպես` արդյունաբերական առումով ինովացիոն կլաստերները», - ասել է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետը:

Նշենք, որ, ելույթ ունենալով խորհրդաժողովում, ԵԱԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինն ափսոսանքով նշել է լուրջ ինտեգրացիոն նախագծերի դեֆիցիտը, հատկապես` տնտեսության իրական հատվածում: Նա ընդգծել է, որ զարգացման բանկերը, ըստ էության, խոշոր առևտրային բանկերից պետք է տարբերվեն հենց այն բանով, որ իրենք պետք է որոնեն և նախապատրաստեն այդպիսի նախագծեր ու աշխատեն ավելի ռիսկային դաշտում, ուր չեն հանդգնի մուտք գործել  նույնիսկ խոշոր առևտրային բանկերը: