
Արմինֆո. Դեկտեմբերի 15-ից լոուքոստեր «Պոբեդան» կսկի չվերթներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալիմիովը:
Նա նշել է, որ տոմսերի վաճառքից կսկսվի նոյեմբերի 21-ից, ավիատոմսերի նվազագույն գինը կկազմի 999 ռուբլի, կամ 16 դոլար: «Չվերթները կիրականացվի դեկտեմբերի 15-ից, շաբաթական երեք անգամ`երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին», - ասել է Կալմիկովը: Նա նաև հավելել է, որ ուղևորների համար կկազմակերպվի հատուկ տրանսֆեր, Գյումրիից օդանավակայանից Երևան, Fly & Bus ծառայության շրջանակներում:
Նշենք, որ «Պոբեդան» Դոնի Ռոստովից դեպի Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն էր ստացել։ Ավիաընկերությունը նաև Մոսկվայից դեպի Գյումրի թռիչքներ իրականացնելու թույլտվություն ունի: Հայկական կողմի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, «Պոբեդա» ավիաընկերությունը 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթը երեք չվերթ է իրականացնելու Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Նշվում է, որ ավիատոմսերի գինը սկսվելու է 10 հազար դրամից:
Հիշեցնենք, որ Գյումրիի «ՙՇիրակ» օդանավակայանից արդեն տևական ժամանակ թռիչքներ չեն իրականացվում: Անցած տարի Գյումրի-Մոսկվա միակ չվերթի իրականացումն ընթացիկ տարվա սկզբից դադարեցվել է: ՙՇիրակ՚ օդանավակայանը, ինչպես և Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կառույցի մեջ են մտնում՝ ստեղծված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից: Գյումրիի օդանավակայանը նույնպես միջազգայինի կարգավիճակ ունի:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

