Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2016 15:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները երկրորդ շաբաթն անտնդմեջ գտնվում են դրական տրենդում

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երկրորդ շաբաթն անտնդմեջ գտնվում են դրական տրենդում, մի փոքր դադնդաղեցնելով աճի տեմպերը` 2.2%-ից մինչև 2%, ինչը պայմանավորված է ոսկու էժանացումով, իսկ մյուս թանկարժեք մետաղները չափավոր թանկացել են:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, նոյեմբերի 14-ից-20-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19585,26 դրամ (շաբաթվա անկումը` 1.1%), արծաթ – 284.49 դրամ է (շաբաթական աճը`2%), պլատինիում – 15251.01 դրամ (շաբաթվա աճը` 0.6%), պալադիում - 10195,98 դրամ (շաբաթվա աճը`6.4%):