Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2016 19:12

Նախարար Վահան Մարտիրոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

 

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավմանե ծրագիրը:

 

Լորա Բեյլին հայտնել է, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են:

 

«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»- ասել է ՀԲ գրասենյակի ղեկավարը:

 

Նախարարը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի ոլորտներում: