
Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով իր աներոջ` վարչապետ Կարեն կարապետյանի հետ մասնագիտական շփումներին վերաբարվող հարցին, հայտարարել է, որ աշխատանքային ժամերին կառավարության ղեկավարի հետ չի շփվում:
Նրա խոսքով, աշխատանքային ժամերին ինքն անմիջական շփումներ չունի վարչապետի հետ: «Որպես փոխնախարար ես չեմ շփվում վարչապետի հետ: Ես անմիջականորեն աշխատում եմ նախարարի`Աշոտ Մանուկյանի հետ»,-նշել է նա: Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունները, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականները հանդիսանում են նրա մտերիմները, Հարությունյանը հայտարարել է, որ վարչապետի նշանակումների հետ ինքը ոչ մի կապ չունի: «Շատերի հետ անձամբ ծանոթ եմ, քանի որ Երևանը փոքր քաղաք է: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ մտերիմներն են: Եթե հետաքրքրվեք նրանց կենսագրություններով և անցած ճանապարհով, ապա կհասկանաք, թե ինչու հենց իրենք են նշանակվել»,-հայտարարել է Հարությունյանը: