Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016 16:41
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի թանկարժեք մետաղների շուկան դրական վեկտրը փոխարինել է բացասականով

Հայաստանի թանկարժեք մետաղների շուկան դրական վեկտրը փոխարինել է բացասականով

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ կտրուկ ընկել են`2.7%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 2% աճի փոխարեն: Ընդ որում, պալադիումը, մյուս թանկարժեք մետաղների կտրուկ էժանացման ֆոնի վրա շարունակում է թանկանալ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, նոյեմբերի 21-ից-27-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18839,63 դրամ (շաբաթվա անկումը` 3.8%), արծաթ – 261.26 դրամ է (շաբաթական անկումը`8.2%), պլատինիում – 14405.37 դրամ (շաբաթվա աճը` 5.5%), պալադիում - 10867,54 դրամ (շաբաթվա աճը`6.6%):